News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արեւելյան Եվրոպայում հարկավոր է բարձրացնել սպառնալիքների մասին օգտատերերի գիտելիքները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաա Microsoft ընկերության՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Դանիել Գրաբսկին:

Ամենից հաճախ զանցավորները կիրառում են, այսպես կոչված, սոցիալական ինժեներիան, որոնք գայթակղում են օգտատերերին էլեկտրոնային նամակների առդիր ֆայլերով ու հղումներով:

«Կարծում եմ՝ թե՛ բիզնեսի, թե՛ պետության պատրավորությունն է բացատրական աշխատանքը, այդ թվում՝ երիտասարդների շրջանում: Նրանք միշտ շատ ակտիվ են համացանցում, բայց ոչ միշտ գիտեն անվտանգության բազային կանոնները: Microsoft-ն առաջարկում է նման ծրագրեր, ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ ոլորտային»,- նշեց Գրաբսկին: 

Կիբեռ-գողությունների հիմնական թիրախն անձնական տվյալներն են: Օրինակ՝ կորպորատիվ ցանցի լոգինի կամ գաղտնաբառի կամ բիոմետրիկ տվյալների, եթե խոսքը բազմաստիճան նույնականացման մասին է (multi-factor authentication): 

Կորպորատիվ մակարդակում վտանգավոր են գրոհները ենթակառուցվածքների եւ կառավարման ավտոմատ համակարգերի վրա: Արեւելյան Եվրոպայում, այդ թվում՝ Լեհաստանում, նման դեպքեր արդեն եղել ու լուսաբանվել են:

«Չենք հոգնի կրկնել. այստեղ հարցն օգտատերերի տեղեկացվածության մասին է: Երբեմն ինքներս մեզ հաշիվ չենք տալիս, թե ինչ կարող է տեղի ունենալ: Օգտատերը նորմալ է համարում համակարգչի կամ բջջային հեռախոսի հավելվածներից օգտվելը: Նա անվտանգ կերպով միանում է, օրինակ, իր բանկի հետ: Հարկավոր է միայն հասկանալ. անվտանգությանը պետք է հետեւել»,- ընդգծեց ընկերության ներկայացուցիչը:

Պարզագույն օրինակներից մեկը բանկերի կեղծ փոստի հասցեներն են, որոնք նման են իրականին, բայց տարբերվում են 1-2 նիշով: Ըստ մասնագետի՝ երբ նման հասցեներից հաղորդագրություն է գալիս՝ խնդրելով նշել լոգինն ու գաղտնաբառը, հարկավոր է զգուշանալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ