Աշխարհի խոշորագույն ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ ԱՄՆ-ի եւ Եվրամիության միջեւ բանակցությունները ճիշտ ուղու վրա են: «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղար Մարգարիտիս Չինասը:
Նրա խոսքով՝ բանակցությունները ներկայում իսկապես վճռորոշ փուլ են մտնում, եւ եթե բոլոր պայմանները ճիշտ կինեն, հանձնաժողովը պատրաստ է մինչեւ տարեվերջ ավարտին հասցնել այդ գործարքը:
Ավելի վաղ Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը կարծիք էր հայտնել, որ «Միացյալ Նահանգների հետ բանակցություները դե-ֆակտո ձախողվել են, չնայած ոչ ոք իրականում չի խոստովանում դա»: