News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Շիրակի մարզի Սարատակ գյուղում հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ են: Եվ ահա քարոզարշավի շեմին 10 տարվա ՀՀԿ-ական գյուղապետ, այժմ էլ թեկնածու Ղրզոյան Միշայի որդին կին է ծեծում՝ թոշակառու Սվետլանա Վարդանյանին: «Ամսի 21-ին, երեկոյան, վերադառնում էի հորեղբորս տնից: Տնից ոչ հեռու ինձ վրա հարձակվեց մեկը, բռունցքով հարվածեց գլխիս: Ես ընկա գետնին, հետո սկսեց ոտքերով, ձեռքերով հարվածել: Դեմքը ճանաչեցի, գյուղապետի տղեն էր՝ Արթուր Ղրզոյանը: Գյումրիում է աշխատում, գազի գրասենյակում: Մի կերպ ինձ հավաքեցի, վեր կացա, գնացի հետեւից, փախավ, մի ընկեր էլ իրեն միացավ, երկուսով վազեցին»,- «ՉԻ»-ի հետ զրույցում պատմեց թոշակառու կինը:

Սկզբում նա չի բողոքել: «Մեր գյուղացի է, մտածեցի՝ կգան, կընդունեն, կանցնի, կգնա»-ասաց Սվետլանա Վարդանյանը: Բայց նեողություն խնդրող չեղավ:

Դրա փոխարեն Սցետլանա Վարդանյանի հասցեին, ինչպես ինքն է վստահեցնում, գյուղապետը սպառնալիքներ է հնչեցրել. «Հանկարծ տղիս գլխից մազ չպակասի, կկորցնեմ, սաղ սրբերը կուրանամ, ում ուզում եք բողոքեք, անգամ ՀՀ նախագահին, 1000 հոգի կբերեմ, կասեն, որ թոշակ չեն ստացել, քեզ նստացնել կտամ»,-ասել է ՀՀԿ-ական թեկնածուն:

Բայց այսքանով գյուղապետի «գործունեությունը» չի սահմանափակվել։ Վարդանյանների փոխանցմամբ՝ գյուղապետը այստեղ-այնտեղ հպարտացել է ոստիկանների շրջանում իր կապերով, հայտարարել է, թեւ ինքը շատ մոտ է Արթիկի միլպետի հետ, եւ իրեն ոչ ոք ոչինչ չի կարող անել։

Նկատենք, որ նախկինում Սվետլանա Վարդանյանը փոստատան աշխատակից է եղել, թոշակ է բաժանել, իսկ թոշակի գնալուց հետո վերջերս մարզպետարանից առաջարկ է ստացել՝ տեղի դպրոցում հաշվապահ աշխատել։ Վարդանյանի ընտանիքում կարծում են, որ հենց այս առաջարկն է պատճառ դարձել, որ նրա դեմ բռնություն կատարեն։ «Նրանց թվում էր, թե մայրիկս աշխատելու է Միշա Ղրզոյանի մրցակցի՝ գյուղապետի մյուս թեկնածուի օգտին», պատմեց Սվետլանայի դուստրը՝ Աննան։ Այսինքն՝ տիկնոջը ծեծելու առիթը եղել է ՀՀԿ-ական թեկնածուի այն կասկածը, թեւ իբր տիկինը կարող է աշխատել հակառակորդ թեկնածուի օգտին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը մասնակցելու է մայիսի 9-ին Երևանում կայանալիք համազգային հանրահավաքին
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը տեղեկացնում է, որ մասնակցելու է մայիսի...
«Իշխանական որոշ շրջանակներ փորձում են գնել արցախցիներին՝ երթին չմասնակցելու համար». Մետաքսե Հակոբյան
Եղել են նաեւ դեպքեր, երբ ՏԻՄ մարմիններից ժողովներ են կազմակերպել այս օրերի...
«Զգացողություն է, երբ զավակը լսում է հոր ձայնը». Արցախցիները Նոր Հաճնում սպասում են Բագրատ Սրբազանի առաջնորդած երթին
Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ Արցախցիները հավաքվել են նոր Հաճնում եւ սպասում են Տավուշի թեմի առաջնորդ...
Վերջնանպատակն այս չարիքներից ազատվելն է, սրանից ավելի մաքուր նախաձեռնություն չի լինելու․ Լևս Դավթյան
Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը Չարենցավանից մեկնարկել է և ի աջակցություն երթեր են մեկնարկել Հայաստանի տարբեր…
Ալեն Սիմոնյան, Անդրանիկ Քոչարյան. մեզ ազդակ են հղում միանալու. Բագրատ Սրբազանը հեգնեց
Բոլոր խորհրդարանական ու արտախորհրարանական ուժերը ներկա են այստեղ. Այս...
«Իշխանություն» ֆիլմի դերասանները միացան Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը
Բոլորդ տեսել եք նշանավոր ֆիլմը՝ «Իշխանություն-1», «Իշխանություն-2»: Մեզ են միացել այդ ֆիլմի...
Ամենաշատ