Լոնդոնյան ու Նյույորքյան բորսաներում նավթի համաշխարհային գները աճում են՝ այս մասին են վկայում սակարկությունների տվյալները, հայտնում է Gazeta–ն:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.38 տոկոսով՝ կազմելով բարելի դիմաց 47.16 դոլար:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գները բարձրացել են 0.26 տոկոսով՝ հասնելով բարելի դիմաց 49.39 դոլարի: