News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի անձնական հրամանով Փհենյանում գնդակահարվել են երկու բարձրաստիճան պաշտոնյաներ, գրում է հյուսիսկորեական JoongAng Ilbo թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հաղորդվում է, որ խոսքը գյուղատնտեսության նախկին նախարար Հվան Մինի եւ կրթության նախարարության աշխատակից Ռի Յոն Չժինի մասին է:

Առաջինին, ենթադրաբար, գնդակահարել են քաղաքական նախաձեռնությունների համար, որոնք դուր չեն եկել Կիմ Չեն Ընին, եւ որոնք նա ընդունել է որպես «անձնական մարտահրավեր», իսկ երկրորդին այն բանի համար, որ ննջել է երկրի առաջնորդի ելույթի ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ, Չժինին ձերբակալել են տեղում եւ հարցաքննությունից հետո մեղադրել կոռուպցիայի մեջ:

Պարբերականն ընդգծում է, որ ԿԺԴՀ-ում սա պաշտոնյաների հրապարակային մահապատժի ենթարկելու առաջին դեպքն է՝ Կիմ Չեն Ընի իշխանության գալուց հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ