News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Երկրաբանների միջազգային կոլեկտիվը հայտնել է, թե որն է գլխավոր սպառնալիքը Ինդոս-Գանգեսյան լողավազանի ջրի սպառողների համար: Հետազոտությունը հրապարակվել է Nature Geoscience ամսագրում, հայտնում է Lenta –ն

Պակիստանի, Հնդկաստանի, Նեպալի ու Բանգլադեշի բնակիչներին սպառնում է ոչ թե ջրային պաշարների սպառումը, այլեւ դրանց գլոբալ աղտոտումը մարդու համար թունավոր թափոններով: Մինչեւ 200 մ խորության վրա գտնվող ստոգետնյա ջրերի մոտ 60 տոկոսը՝ Ինդոս, Գանգես ու Բրահմապուտրա գետերի ջրերում, պարունակում է աղերի ու մկնդեղի չափից բարձր կոնցենտրացիա:

Դրա պատճառով ջուրն անպիտան է դառնում խմելու կամ գյուղատնտեսական նպատակների համար: Արբանյակային դիտարկումները ցույց են տվել, որ վերջին տարիներին ստորգետնյա ջրերի մակարդակը տարածաշրջանում նվազում է: Այս հանգամանքը համարվում էր գլխավոր սպառնալիքներից մեկը Հինդուստանում ապրող բնակչության համար:

Գետերի ջրերից գիտնականների վերցրած փորձանմուշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ստորգետնյա ջրերի մակարդակը միջինը կայուն է մնում: Այն 30 տոկոսով նվազում է խոշոր քաղաքների մոտակայքում, ինչը հետագայում փոխհատուցվում է շրջակա աղբյուրներից ստացած սնուցումով:

Ինդոս-գանգեսյան գետային էկոհամակարգին է բաժին հասնում ստորգետնյա ջրերի համաշխարհային արդյունահանման մեկ քառորդը, որն օգտագործում են Պակիստանում, Հնդկաստանում, Նեպալում ու Բանգլադեշում ապրող 750 մլն մարդիկ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ