News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աբու Դաբիի իշխանությունները բազմահարկ շենքերում ու քաղաքի փողոցներում կանանց համար հատուկ կայանատեղիներ են ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով The National պարբերականը:

Ընդհանուր առմամբ, գրեթե 200 կայանատեղի է հայտնվել, որոնք ներկված են վարդագույն ու սպիտակ:

Աբու Դաբիի մունիցիպալ գործերի ու տրանսպորտի դեպարտամենտի հաղորդագրությամբ այդ տեղերը «կանանց կօգնեն կայանատեղիների որոնման ու անձնական կյանքի անձեռնմխելիության հարցում»:

Կայանատեղիներ են նախատեսված քաղաքի տարբեր մասերում ՝ պետհաստատությունների, հյուրանոցների մոտ, լողափերին:

Տեսուչները կհետեւեն, որպեսզի տղամարդ վարորդները չզբաղեցնեն այդ կայանատեղիները: Իրավախախտները կտուգանվեն, իսկ նրանց փոխադրամիջոցները ՝ կառգրավվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ