News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են տնտեսական համագործակցություն զարգացնել Ռուսաստանի հետ՝ չնայած Կուրիլյան կղզիների շուրջ տարածքային վեճի կարգավորման հարցում առաջընթացի բացակայությանը, գրում է The Japan Times–ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Հայտնում են, որ հենց դա է երկկողմանի հարաբերությունների նկատմամբ «նոր մոտեցումը», որի մասին սկսել էին խոսել Սոչիում Ճապոնիայի ու Ռուսաստանի առաջնորդներ Սինձո Աբեի ու Վլադիմիր Պուտինի մայիսյան հանդիպումից հետո: Աղբյուրների խոսքով համագործակցության որոշակի ուղղությունները կքննարկվեն Վլադիվոստոկում Արեւելյան տնտեսական համաժողովի շրջանակում Աբեի ու Պուտինի գալիք հանդիպման ժամանակ:

«Մենք տեսնում ենք, որ մեր նախորդ քաղաքականությունը առաջընթաց չի ապահովել տարածքային բանակցություններում, դրա համար էլ մենք պետք է փոխենք մեր մտածելակերպը»- ասել է ճապոնական կառավարությունում պարբերականի աղբյուրը:

Պարբերականը հայտնում է, որ Հեռավոր արեւելքի զարգացման շուրջ երկկողմանի համագործակցության ութ կետերից է նաեւ նավթագազային ոլորտում արտադրական հզորությունների բարձրացման հարցում Ռուսաստանին տեխնիկական աջակցության տրամադրումը, նաեւ բուժկենտրոնների զարգացումը ՝ առաջատար տեխնոլոգիաների ներդրման միջոցով: Ենթադրվում է, որ ծրագրի մի մասը իրականացվելու է արդեն 2016-ի աշնանը:

Տոկիոն հույս ունի այս ձեւով նվաճել Մոսկվայի համակրանքը, սակայն մի շարք փորձագետների կարծիքով տնտեսական համագործակցությունը չի երաշխավորում առաջընթաց տարածքային վեճի կարգավորման գործընթացում, հայտնում է Gazeta–ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ