News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» կալանավորված անդամ Աշոտ Պետրոսյանի (նկարիչ Աշոտ) վիրահատությունն ավարտվել է. ինչ նախատեսված էր, բավականին որակով կատարվել է, տեղադրվել է տիտանային հարթակ, կոտրվածքը ֆիքսվել է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է «Էրեբունի» ԲԿ տնօրեն Միքայել Մանուկյանը:

Նրա խոսքով, 1-2 օր նա կմնա վերակենդանացման բաժանմունքում. «Կարծում եմ, 1-2 օրվա ընթացքում  արդեն հիվանդին հնարավոր կլինի տեղափոխել հետագա բուժման «Դատապարտյալների հիվանդանոց»:

Միքայել Մանուկյանը նշել է, որ թե Արամ Մանուկյանի, թե Աշոտ Պետրոսյանի վիրահատությունները վերջնական ֆիքսացիաներ են, որոնք կատարվում են հատուկ մետաղական հարթակների միջոցով, որով ֆիքսվում է կոտրվածքը: «Վիրահատության միտքն այն է, որ հիվանդները շուտ ոտքի կանգնեն, շուտ սկսեն քայլել եւ դա մենք արագ այդ գործընթացը կկատարենք»,-ասաց նա:

Հարցին, թե կարո՞ղ եք վստահեցնել, որ Արամ Մանուկյանի եւ Աշոտ Պետրոսյանի վիրահատություններից հետո նորմալ բուժսպասարկում կլինի «Դատապարտյալների հիվանդանոցում»՝ հաշվի առնելով, որ Հարություն Հովհաննիսյանի պաշտպանները հայտարարում են, որ իրենց պաշտպանյալին պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, «Էրեբունի» ԲԿ տնօրենը պատասխանեց. «Ես չեմ կարող համապատասխան տեղեկություն տալ, որովհետեւ ես այդ հիվանդանոցի ղեկավարը չեմ, բայց մենք մշտական կապի մեջ ենք գտնվում այդ հիվանդանոցի բժիշկների հետ, եւ այն հիվանդներին, որոնց մենք վիրահատել ենք, գտնվում են բավարար վիճակում: Փաստ է նաեւ այն, որ նրանց բավարար վիճակը մեզ թույլ տվեց այսօր կատարել երկու բարդ վիրահատություն: Եթե «Դատապարտյալների հիվանդանոցի» վիճակը բավարար չլիներ, այս երկու վիրահատությունները՝ Արամ Մանուկյանի եւ Աշոտը Պետրոսյանի, հնարավոր չէր լինի: Այստեղից եզրակացություն պետք է անել, որ բուժօգնությունն այնտեղ պատշաճ է»:

Այս պահին թե Արամ Մանուկյանի, թե Աշոտ Պետրոսյանի գիտակցությունը տեղն է:

Հարցին, թե «Դատապարտյալների հիվանդանոցում» «Էրեբունի» ԲԿ-ի բուժակի կողմից 24-ժամյա հերթապահության կարիքը կլինի՞, Մանուկյանը պատասխանեց. «Դատապարտյալների հիվանդանոցում» կա այնտեղի բժշկի եւ մի քանի բուժքրոջ շուրջօրյա հերթապահություն: Մեր բուժակի հերթապահության կարիքը կարծում եմ չկա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ