News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կալիֆորնիայի նահանգի օրենսդիրներն առաջարկել են արգելափակել  «Pokemon GO»-ի խաղացողներին տրանսպորտային միջոց վարելու ընթացքում:   Gamespot պարբերականը հայտնում է, որ դա կարվի օգտատիրոջ եւ նրա շրջապատի մարդկանց անվտանգության համար, հայտնում է  Kinonews-ը:

Տվյալ օրենքը կօգնի խուսափել բազմաթիվ դժբախտ դեպքերից, որոնք տեղի են ունենում այն պատճառով, որ վարորդները ղեկի առաջ այլ բաներով են տարվում: Որպես օրինակ բերվում է Ճապոնիայի իրավիճակը, երբ մեկ շաբաթվա ընթացքում շատ մեծ է եղել նման պատահարների թիվը, այդ թվում` մահացու ելքով, երբ   20-ամյա աղջկան հարվածել է մեքենան, որովհետեւ վարորդը խաղով էր տարված: 

Նշենք, որ երբ օգտատերը մտնում է «Pokemon GO», էկրանին անմիջապես տարբեր հաղորդագրություններ են երեւում, որոնք զգուշացնում են խաղացողներին եւ հիշեցնում են վտանգների մասին: 

Հիշեցնենք նաեւ, որ ամբողջ աշխարհում  խաղի գործարկումից անմիջապես հետո սկսել են հետաքրքրաշարժ եւ դրամատիկ դեպքեր արձանագրվել: Օրինակ` երկու խաղացող Կալիֆորնիայում օվկիանոսն են ընկել, որովհետեւ շատ  էին տարվել հեռախոսով: Մեկ այլ խաղացող բախվել է ոստիկանական մեքենային, որովհետեւ խաղով էր զբաղված: 

Խաղը չի հաշվարկում անցած տարածությունը, եթե մարդը տեղաշարժվում է տրվածից մեծ արագությամբ, բայց օգտատերերին թույլ չի տալիս անազնիվ միջոցներով հաղթահարել մակարդակները եւ նոր Պոկեմոններ ստանալ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ