News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Beeline-ը Vector օնլայն դպրոցի հետ համատեղ գործարկում է կրթական ծրագիր Eurasia Mobile Challenge նորարարական մրցույթի շրջանակում: Eurasia Mobile Challenge-ը Global Mobile Challenge համաշխարհային մրցույթի փուլերից մեկն է, որի եզրափակիչը տեղի կունենա Բարսելոնում կայանալիք համաշխարհային բջջային կոնգրեսին: Մրցույթի եվրասիական փուլը երկրորդ անգամ կանցկացվի Ռուսաստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Ուզբեկստանում եւ Ուկրաինայում:

Մրցույթի մասնակցիները, ովքեր մինչեւ 2016 թ. հոկտեմբերի 15-ը eurasiamobilechallenge.com կայքում կգրանցեն իրենց գաղափարը, հնարավորություն կստանան անվճար մասնակցելու երկու կրթական դասընթացներին, որոնք ստեղծվել են  «Стрелка» ինտիտուտի եւ ձեռներեցության ոլորտում միջազգային փորձագետների համատեղ ջանքերով: 

Հատուկ Eurasia Mobile Challenge-ի մասնակիցների համար Vector-ի փորձագետներն ընտրել են երկու դասընթաց, որոնք օգտակար են ինչպես սկսնակ ձեռներեցների, այնպես էլ տեխնիկակական եւ հումանիտար մասնագիտություն ունեցող երիտասարդենրի համար, ովքեր ստարտափեր ստեղծելու ոլորտում հատուկ գիտելիքներ եւ պատրաստություն չունեն:

Առաջին դասընթացը «Ինչպես ստեղծել բջջայի հավելված» նախատեսված է նրանց համար, ովքեր պլանավորում են իրենց գաղափարը վերածել հավելվածի, սակայն նախկինում նման փորձ չեն ունեցել: Հաջողակ նախագծերի 25 հեղինակներ կկիսվեն իրենց փորձով, թե նախագծի իրականացման յուրաքանչյուր փուլում ինչպես գործել եւ ինչը հաշվի առնել` սկսած նախնական գաղափարից մինչեւ շուկա պատրաստի արտադրանք թողարկելը: Երկրորդ  դասընթացը` «Ֆինանսական գրագիտություն ձեռներեցների համար», կսովորեցնի, ինչպես  ընտրել  լավագույն մոդել գաղափարը կամ նախագիծը իրականացնելու գործընթացում, կօգնի կազմել բիզնես-պլան եւ հարաբերություններ հաստատել ներդրողների ու բանկերի հետ:

Օնլայն դասընթացները կարելի է անցնել ցանկացած ժամանակ, ազատ ընտրել դասընթացների հաջորդականությունը, իսկ ուսումնական նյութերը հասանելի են ռուսերեն լեզվով: Օնլայն հարթակի շնորհիվ դասընթացները հասանելի կլինեն ոչ միայն Ռուսաստանի մասնակիցների համար, այլ նաեւ երիտասարդ ձեռներեցների՝ Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից եւ Ուկրաինայից:

Քաղաքային ձեռներեցների Vector օնլայն-դպրոցը հարթակ է նրանց համար, որը հնարավորություն է ընձեռում երիտասարդներին զարգացնել ձեռնակատիրկան հմտությունները: Դասընթացները կօգնեն հասկանալ մարդկանց նախասիրությունները, կպատմեն, թե ինչպես խնդիրները վերածել լուծումների, գաղափարը` արտադրանքի, եւ ստեղծել կոմերցիոն, սոցիալական, մասշտաբային կամ փոքր հաջողված նախագծեր:

Նորարարությունների եվրասիական մրցույթը հնարավորություն է բարելավելու ձեռներեցի հմտությունները, ցուցաբերելու ոչ ստանդարտ մտածողություն եւ շահելու դրամական մրցանակներ: Eurasia Mobile Challenge-ն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ՎիմպելԿոմ Ltd» խմբի կողմից Make Your Mark («Թող քո հետքը») սոցիալ-կրթական ռազմավարության շրջանակում:

Մրցութի նպատակն է ներգրավել տեխնիկական ու հումանիտար մասնագիտություններ ունեցող երիտասարդների, ովքեր կարող են առաջարկել թվային, big data-ին, ամպային տեխնոլոգիաներին եւ М2М-ին վերաբերող մոտեցումներ կամ արդեն պատրաստի լուծումներ, ինչպես նաեւ հավելվածներ` ուղղված սոցիալական խնդիրների լուծմանը:

Յուրաքանչյուր մասնակից երկրում կանցկացվի մրցույթի տեղական փուլ, որի շրջանակում մասնակիցները կմրցեն իրենց երկիրը ներկայացնող թիմերի հետ։ 24 թիմ (երեքական յուրաքանչյուր երկրից) կհրավիրվեն տարածաշրջանային կիսաեզրափակիչին: Տարածաշրջանային կիսաեզրափակչի  երեք մասնակիցներ կստանան դրամական միջոցներ եւ հնարավորություն մրցելու այլ տարածաշրջանային թիմերի հետ Բջջային կապի համաշխարհային կոնգրեսի շրջանակում կայանալիք եզրափակչում, որը տեղի կունենա 2017 թ. Բարսելոնում: Մրցույթի տարածքային փուլում մասնակիցներն իրենց գաղափարները կփորձարկեն եւ կզարգացնեն տեղական եւ միջազգային փորձագետների եւ մենտորնեեւրի հետ սեմինարների, վարպետության դասերի եւ կարճատեւ դասընթացների ընթացքում: 

Մրցույթում գրանցվելու եւ քաղաքային ձեռներեցների Vector օնլայն դպրոցի դասընթացների համար զեղչեր ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել http://www.eurasiamobilechallenge.com/?lang=ru/ կայքում: Գրանցվելուց հետո մասնակիցը նամակով կստանա տեղեկատվություն զեղչային պրոմո-կոդերի մասին Vector-ի դասընթացներին մասնակցելու համար:

Մրցույթում գրանցվելու վերջնաժամկետն է 2016 թ. հոկտեմբերի 15-ն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Լոս Անջելեսում տեղի է ունեցել հայկական «Առաջին ալիք Ամերիկա» հեռուստաալիքի մեկնարկի պաշտոնական արարողությունը
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է հեռուստաալիքի դերը որպես կապող օղակ Հյուսիսային և Հարավային...
«Ռոստեկելոմ Հայաստան»-ը գործարկել է «Wink օնլայն կինոթատրոն և հեռուստատեսություն» նոր հարթակը
Միաժամանակ ազդարարելով  նոր սակագնային փաթեթների մեկնարկը...
Մարտի 5-ին՝ ժամը 01։00-07։00-ը, հեռուստատեսային հաղորդիչ ցանցում նախատեսված են պրոֆիլակտիկ աշխատանքներ
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը...
Ամենաշատ