News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանում չեղարկվել է օգոստոսի 31-ին նախատեսված  անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական տոնակատարությունը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նախորդ տարիներին այդ օրը Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը սովորաբար հանդես էր գալիս հանրության առաջ:

Նախօրեին տեղեկություններ են տարածվել, որ նա կաթված է ստացել եւ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց: Առայժմ հայտնի չէ՝ տոնական հանդիսությունները հատկապես նախագահի հիվանդությա՞ն պատճառով են չեղյալ հայտարարվել: Նաեւ հայտնի չէ՝ սեպտեմբերի 1-ին տեղի կունենա՞ն ժողովրդական ավանդական զբոսանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ