News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ դրա կատարմանը ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալի մասնակցության վերաբերյալ։

2016 թվականի մարտ ամսին քաղաքացի Գ.Աբրահամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, առերեւույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի արժողության ոսկյա վզնոցը՝ րոպեներ անց այն վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձել եւ ոչ էլ գումարն է վճարել:

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Քննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ վերջինս միայնակ չի գործել եւ ունեցել է հանցակից, բացի այդ, բացահայտվել են խարդախության նոր դրվագներ եւ դրանց մեխանիզմը։

Նախնական քննության տվյալներով՝  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս.Դանիելյանը, տեղեկանալով տարբեր քաղաքացիների կողմից վաճառվող ապրանքների մասին, քրեակատարողական հիմնարկի տարածքից բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ, պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք  ձեռք բերելու վերաբերյալ՝ առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու իր ինքնության եւ գտնվելու վայրի վերաբերյալ։ Պայմանավորվածության համաձայն՝ վաճառվող ապրանքը ձեռք բերելու նպատակով հանդիպման է գնացել մեկ այլ անձ եւ վերջինիս միջոցով իրականացվել ուրիշի գույքի՝ խարդախությամբ հափշտակումը։

Մասնավորապես՝ որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը  թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որեւէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել եւ ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։

Նախաքննության ընթացքում ստացվել են նոր ահազանգեր՝ նշված եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննություն։

Տեղեկացնելով տարածված հանցագործության այս եղանակի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգոնություն եւ զերծ մնալ կասկածելի գործարքներից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ