News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լոնդոնի քաղաքային համալսարանի գիտաշխատողները կարծում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթին անցումը բարենպաստ ազդեցություն կունենա մոլորակի վիճակի վրա:

Ըստ Informing-ի՝ մասնագետները պարզաբանել են. այս միջոցն առաջին հերթին կհանգեցնի էներգախնայողության, քանի որ բազմաթիվ գրասենյակներում չեն աշխատի օդորակիչներն ու համակարգիչները, ինչն իր հերթին կնվազեցնի մթնոլորտ ածխածնի արտանետումները:

2007 թվականին ամերիկյան Յուտա նահանգում գիտնականները նույնիսկ փորձ են անցկացրել: Պետական ծառայողների աշխատանքային ժամերն ավելացրել էին՝ փոխարենը կրճատելով աշխատանքային շաբաթը:

Փորձի արդյունքում պարզվել է, որ տարեկան մինչեւ 12 հազար տոննայով կրճատվել է մթնոլորտ ածխածնի արտանետումները: Սակայն 2011 թվականին ծրագիրը դադարեցվել է, քանի որ տեղի բնակիչները դժգոհել են, որ ուրբաթ օրերին պետական հաստատությունները չեն աշխատում:

Մասնագետների խոսքով՝ ավելորդ հանգստյան օրը բարենպաստ ազդեցություն կունենա նաեւ մարդու հոգեբանական վիճակի վրա, քանի որ նա կկարողանա ավելի շատ ժամանակ հատկացնել անձնական կյանքին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ