News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գիտնականները Պաթագոնիայում հայտնաբերել են պտերոզավրի միանգամայն նոր տեսակի՝ հրաշալի պահպանված մնացորդներ, որը Երկրագնդի վրա ապրել է Յուրայի ժամանակաշրջանում: Այս մասին գրում է Planet-Today-ը:

Նոր տեսակն անվանել են Allkauren koi: Մնացորդները հայտնաբերվել են Արգենտինայի տարածքում: Այն գերազանց պահպանված գանգատուփ է: Գտածոն հայտնաբերած գիտնականները կենդանու գանգի ներքին մակերեւույթը եւ ներքին ականջն ուսումնասիրելու համար օգտագործել են համակարգչային տոմոգրաֆիա:

Պտերոզավրերը թռչող մողեսների անհետացած խմբին են պատկանում եւ կյանքի մեծ մասն ապրել են մեզոզոյան դարաշարջանում, որը տեւել է 250-ից մինչեւ 66 մլն տարի: Նրանք հրաշալի հարմարվել են թռիչքներին, իսկ նրանց ոսկրերն օժտված էին օդի խոռոչներով՝ քաշը նվազեցնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ