News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանն ամբողջությամբ հրաժարվում է քննարկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի մասնակցությամբ «նորմանդական ձեւաչափով» հանդիպման հեռանկարները: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

Նրա խոսքով՝ Ուկրաինան G20-ի անդամ չէ, սակայն Պորոշենկոն հեռախոսազրույցներից մեկի ժամանակ առաջարկել է օգտվել Չինաստանում անցկացվող գագաթաժողովից՝ բարձր մակարդակով «նորմանդական ձեւաչափով» նիստ անցկացնելու համար:

«Ղրիմում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո հանդիպումը չի համաձայնեցվել: Մեր նախագահը հստակ հայտարարել է հնարավոր շփման շուրջ իր վերաբերմունքի մասին, այսինքն՝ մենք հրաժարվել ենք նույնիսկ քննարկել նման հեռանկարը»,- նշել է նա:

Ավելի վաղ Ռուսաստանի ԱԴԾ-ն հաղորդել էր Ղրիմում ահաբեկչություններ կանխելու մասին, որոնք նախապատրաստել է Ուկրանիայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը: Կիեւը հերքել է այդ մեղադրանքները՝ դրանք սադրանք կոչելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ