News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիան եւ ԵՄ անդամ մյուս երկրները փակում էին աչքերն իրենց արտաքին սահմաններին գոյություն ունեցող փախստականների ճգնաժամի առջեւ: Sueddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

Նրա խոսքով՝ Գերմանիային եւ ԵՄ-ին համբերությունն եւ դիմացկունություն է հարկավոր՝ միգրացիոն ճգնաժամը հաղթահարելու համար: Այս մասին գրում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Գերմանիան, որը Մերձավոր Արեւելքից եւ Ասիայից ավելի քան 1 մլն փախստականի է ընդունել, Իսպանիային եւ Եվրամիության մյուսներին է թողել սահմաններին փախստականների հարցերով զբաղվելու խնդիրը: «Այդպիսով, մենք մերժեցինք փախստականների համամասնական բաշխումը»,- նշել է Մերկելը: Գերմանիան չի սատարել այնպիսի մոդելներ, ինչպիսիք է Ֆրոնտեքս եվրոպական սահմանային գործակալությունը:

«Մենք ասացինք, որ ինքներս մեր օդանավակայաններում կհաղթահարենք խնդիրը: Բայց դա չաշխատեց»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ փախստականների հարցը երկարաժամկետ խնդիր է լինելու: «Մենք հավուր պատշաճի չգնահատեցինք խնդիրը»,- խոստովանել է կանցլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ