News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Մեծ յոթյակի» մասնակիցները պատրաստ են Ռուսաստանի հետ քննարկել նրա վերադարձը, եթե Դոնբասի ու Սիրիայի հարցերով առաջընթաց լինի: Այս մասին ասել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը՝ RedaktionsNetzwerk Deutschland լրատվական ցանցին տված հարցազրույցում:

«Սիրիայում ու Ուկրաինայում հակամարտությունները ցույց են տալիս, որ մեր շահերից է Ռուսաստանին չհեռացնել աշխարհի խոշորագույն տերությունների նեղ բանակցային ձեւաչափից...Եթե վերջապես արեւելյան Ուկրաինայում ու Սիրիայում հաշտեցմանն ուղղված բանակցություններում զգալի առաջընթաց հայտնվի, G7-ում Ռուսաստանի գործընկերները պատրաստ են Մոսկվայի հետ խոսել այդ մասին»- նշել է նախարարը:

«G 8 վերադառնալու բանալին Մոսկվայի ձեռքերում է»,- հավելել է նա, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ