News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի գերագույն դատարանի ղեկավար Ռիկարդու Լեւանդովսկին օգոստոսի 30-ի երեկոյան հայտարարել է, որ նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթի վերաբերյալ քվեարկությունը օգոստոսի 31-ի առավոտյան կանցնի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Պորտալի հաղորդագրությամբ, Լեւանդովսկին խորհրդակցություններ է անցկացրել սենատորների հետ ու մտադիր է քվեարկության համար առանձին նստաշրջան նշանակել տեղական ժամանակով ժամը 11-ին (երեւանյան ժամանակով ժամը 18-ին):

Հիմա շարունակվում են սենատորների ելույթները: Ելույթ ունեցած 38 մարդկանցից 23-ը կողմ է արտահայտվել իմփիչմենթին, 13-ը՝ դեմ ու երկուսն էլ ձեռնպահ են մնացել:

Իմփիչմենթի մասին դրական որոշում կայացնելու համար 54 ձայն է պետք: Այդ դեպքում Ռուսեֆը վերջնականապես կկորցնի նախագահի պաշտոնը ու նրան կարգելեն առաջիկա ութ տարիներին պետական պաշտոններ զբաղեցնել: Մինչեւ 2018-ի ընտրությունները պետության ղեկավարի պաշտոնը կզբաղեցնի փոխնախագահ Միշել Թեմերը: Հակառակ դեպքում իմփիչմենթի գործընթացը դադարում է, իսկ նախագահը վերադառնում է իր պաշտոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ