News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հոսպիտալացումը ու երկրում իշխանության փոխանցման հավանականությունը համընկնում են այն պահի հետ, երբ ամբողջ Կենտրոնական Ասիան կանգնած է բարդագույն խնդիրների առաջ՝ տնտեսության ու հետխորհրդային տարածքի անվտանգության ոլորտներում, գրում է Foreign Policy–ն:

«Կարիմովի հեռանալուց հետո կլինեն պարտվածներ, անկախ նրանից, թե որքան հարթ կանցնի իշխանափոխությունը: Առանց իշխանության փոխանցման նախապես համաձայնեցված ընթացակարգերի ու բաց ընտրությունների անցկացման հարցում փորձի՝ ցանկացած ոք, ով կգա իշխանության, երկրում կպահպանի քաղաքական ճնշումների նույն մակարդակը կամ էլ նույնիսկ ավելի կոշտ մեթոդների կդիմի»- ասել է Էրիկա Մարատը, ԱՄՆ ազգային պաշտպանության համալսարանի դոցենտը:

Նշում են, որ վերջին տարիներին բազմիցս քննարկումներ են եղել այն հարցի շուրջ, թե ով կդառնա Ուզբեկստանի հաջորդ նախագահը: Շատերը Կարիմովի ավագ դուստր Գյուլնարային էին համարում հավանական իրավահաջորդ, բայց նրա վերելքը իշխանական աստիճանավանդակով ընդհատվեց դատական գործով:

Պարբերականը ենթադրություն է հայտնել, որ Ուզբեկստանի իշխանությունները արդեն որոշել են, թե ով է լինելու Կարիմովի իրավահաջորդը

«Այն փաստը, որ նախագահի հիվանդությունը լուսաբանվում է, նշանակում է, որ ամենայն հավանականոթյամբ արդեն որոշված է, թե ով կլինի նրա հաջորդը»- համարում է Լուկա Անչեսկին, Գլազգոյի համալսարանի Կենտրոնական Ասիայի հարցերով փորձագետը

Նրա կարծիքով նախագահի փոփոխությունը դեռ չի նշանակում ռեժիմի փոփոխություն:

Foreign Policy –ն գրում է, որ իշխանափոխության հեռանկարը կարող է վատացնել Ուզբեկստանի առանց այդ էլ երերուն դիրքերը: Եվ այսպես Ռուսաստանում տնտեսական բարդությունները նվազեցրել են այնտեղ աշխատող 2 մլն ուզբեկների գումարային փոխանցումները, իսկ Չինաստանի տնտեսական աճի դանդաղումը նվազեցրել է տարածաշրջանում ներդրումները:

Բացի դրանից երկրում կա «արմատական իսլամի ուրվականը»: Բացառված չէ, որ ճնշումների ավելացման հետևանքով ծայրահեղական խմբերին միացող մարդկանց թիվը նույնպես կաճի:

«Ֆերգանա» գործակալությունը օգոստոսի 29-ի երեկոյան հայտնել է, որ Կարիմովը մահացել է կաթվածի հետևանքով: Ընդ որում Ուզբեկստանի նախագահի աշխատակազմից այս տեղեկությունը դեռ չեն հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ