News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթաց այսօր գոյություն չունի: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նրա խոսքով, Հայաստանում ոչ ոք չի մտածում ադրբեջանական կողմին հողեր զիջելու մասին, «բացի նրանցից, որոնք խոսում են այդ մասին»: «Ինչ վերաբերում է փոխադարձ զիջումներին, որոնց մասին խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, այդ զիջումները չպետք է քննարկել տարածքների վերադարձի տեսքով»,-ընդգծեց Թորոսյանը՝ հավելելով, որ հայկական կողմը կորցրել է Արծվաշենը, Մարտակերտի մի մասը, հյուսիսում Գետաշենն ու Մարտունաշենը:

«Մենք պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ դրան հետեւած իրադարձությունները ցույց տվեցին, որ ադրբեջանական կողմն արժանի չէ վստահության ոչ միայն հայկական կողմի, այլեւ միջազգային հանրության»,-ասաց Շիրակ Թորոսյանը` հավելելով, որ ներկայումս մենք ամրապնդում ենք առաջնագիծը, մեծացնում բանակի մարտունակությունը:

«Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում հանդիպումներից հետո ադրբեջանական կողմը ցուցյ է տվել, որ հանդես է գալիս երկակի դիրքորոշմամբ, առաջինը միջազգային հանրության հանդեպ, երկրորդը՝ ներքին լսարանի: Եթե մինչեւ ապրիլյան պատերազմը հայկական կողմը պատրաստ էր որոշակի փոխզիջումների, ապա պատերազմից հետո Ադրբեջանը փաստացի հրաժարվում է ցանկացած տեսակի խոսակցությունից եւ բանակցություններից: Այս պայմաններում բանակցային սկզբունքները, բնականաբար, պետք է փոփոխվեն»,-նկատել է Շիրակ Թորոսյանը:

Հայկական կողմը, նրա համոզմամբ, պետք է ավելի խիստ դիրքորոշում որդեգրի. «Եթե ադրբեջանական կողմը շարունակում է ռազմաշունչ հռետորությունը, մենք պետք է ցույց տանք, որ պատրաստ ենք դրան: Իհարկե, պատերազմն ամենասարսափելին է, բայց եթե չկա սեղանի շուրջ բանակցություններով հարցը լուծելու հնարավորություն, մենք պետք է պատրաստ լինենք դրան: Մենք պատրաստ ենք համարժեք պատասխան տալ ցանկացած ադրբեջանական ագրեսիայի»,-ամփոփեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ