Լոնդոնի Նոթինգ Հիլ թաղամաում կարիբյան կառնավալը մռայլվել է բռնության աննախադեպ մակարդակով, գրում է Daily Mail–ը
Հայտնում են, որ Եվրոպայի ամենամեծ փողոցային կառնավալի անցկացման երկու օրերին ոստիկանությունը 454 մարդու է կալանավորել: Մոտ 169 մարդ կասկածվում են թմրանյութեր պահելու ու տարածելու հետ կապ ունեցող հանցագործություններում, 90 մարդ ձերբակալվել է դանակ ու այլ սառը զենք՝այդ թվում էլեկտրաշոկեր պահելու համար:
Իրավապահ մարմինների աշխատակիցների վրա 45 հարձակում է իրականացվել: Բացի դրանից 15 մարդ դանակով վիրավորում է ստացել, երկուսի վիճակը ծանր է:
Ընդ որում, պարբերականը նշում է, որ կառնավալում կարգուկանոնին մոտ 7 հազար ոստիկան էր հետեւում, որի համար հարկատուների վճարած գումարներից ավելի քան 6 մլն եվրո է հատկացվել:
Նյութում նաեւ ասվում է, որ տարեցտարի դժվարանում է կառնավալի ընթացքում անվտանգությունն ապահովելը, ինչի կապակցությամբ առաջարկներ են հնչում՝ դրա անցկացման վայրը Հայդ փարկ տեղափոխել ու մուտքը վճարովի դարձնել: