News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադայի Տորոնտոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե սելֆին ինչպես է ներգործում մարդկանց վրա: Ըստ այդմ՝ սելֆի անող անձանց գրավչությունը այլ մարդկանց համար նվազում է: Այս մասին նշված է հետազոտողների գիտական զեկույցում, որը հրապարակվել է Social Psychological and Personality Science պարբերականում:

Գիտնականները իրենց իրականացրած փորձին մասնակցելու համար կամավորների են հրավիրել: Նրանց առաջարկվել է սելֆի անել, որից հետո իրենք փորձի մասնակիցներն են գնահատել լուսանկարները:

Պարզվել է, որ սելֆի անողներին շրջապատի մարդիկ առավել ինքնասիրահարված եւ պակաս գրավիչ են համարել: Բայց ահա փորձի մասնակիցները հակառակ կարծիքի էին. նրանք համոզված էին, որ սելֆին սովորական լուսանկարից լավն է:

Մասնագետները կարծում են, որ սեփական արտաքինի հանդեպ մարդու վերաբերմունքը կարող է սաստիկ փոխվել, եթե նա գայթակղվում է սելֆիով: Նրանք իրենց այլ կերպ են ընկալում: Informing-ի փոխանցմամբ՝ սեփական անձի հանդեպ վերաբերմունքը հիմնվում է սոցցանցերի արձագանքների եւ հավաքած «լայքերի» վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ