News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի պետական դատարանը մինչեւ նոյեմբերի 15-ը երկարաձգել է Զախարիա Քալաշովի կալանքը, որը քրեական շրջանակներում հայտնի է որպես   «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյ, դատարանի դահլիճից հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

Այսպիսով դատարանը մերժել է նրա փաստաբանի վերաքննիչ բողոքը, որը խնդրել էր  կասեցման միջոցը փոխարինել կալանքի հետ կապ չունեցող որեւէ միջոցով: 

Մոսկվայի Տվերյան դատարանն ավելի վաղ որոշել էր նրա կալանքը երկարաձգել մինչեւ նոյեմբերի 15-ը, բայց փաստաբանները բողոքարկել են դատարանի որոշումը` խնդրելով կասեցման միջոցը փոխարինել կալանքի հետ կապ չունեցող միջոցով:  

Քալաշովը ձերբակալվել է հուլիսի 13-ին` Մոսկվայում Ռոչդելյան փողոցում գտնվող ռեստորանի սեփականատիրոջից խոշոր գումար կորզելու գործով:  2015-ի դեկտեմբերին այս հաստատության մոտ «հաշիվներ պարզելիս» հակամարտող կողմերը փոխհրաձգություն են կազմակերպել, որի ընթացքում երկու մարդ է սպանվել:  

Քալաշովից բացի, կորզման գործով անցնում են Ռոչդելյան փողոցում փոխհրաձգության մասնակիցներ Անդրեյ Կոչույկովը, որը քրեական աշխարհում հայտնի է որպես Իտալացի, եւ Էդուարդ Ռոմանովը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ