News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Դիլիջանում օգոստոսի 6-ին սպանության փորձ էր կատարվել. Շամախյան թաղամասում տեգրը հրազենային վնասվածք էր պատճառել եղբոր կնոջն ու փախել: Հարազատները «1-02» էին զանգահարել ու վիրավորին հասցրել հիվանդանոց:

Հիվանդանոցից էլ հայտնել էին, որ մեջքի աջ գոտկային շրջանում հրազենային վնասվածքով 37-ամյա կին է տեղափոխվել իրենց մոտ:

Նա ոստիկաններին հայտնել է, որ կրակողը ամուսնու եղբայրն է՝ Վարդան Եսայանը: Կինը պատմել է. «Ամուսինս արդեն 9 ամիս գտնվում է Գերմանիայում՝ հիվանդության պատճառով: Դրանից երկու ամիս հետո նկատեցի, որ տան մեջ վեճեր են կատարվում, ասում է՝ տեղ պիտի գնաս, ասես, ինչի՞ ինձ ռեակցիա չես տալիս, հաշվի չես առնում: Այդ ընթացքում աշխատել ենք մեր սեփական խանութում, որը ես եմ ղեկավարել, աշխատել: Բնականաբար կապ եմ ունեցել տարբեր մարդկանց հետ, առաքիչների հետ: Նա բոլորին խոչընդոտ էր հանդիսանում: Ասում էր՝ էս մեկի հետ մի խոսիր, մի զանգիր: Սկզբում ասեց՝ կարո՞ղ եմ երկու բառ ասել: Տարավ հյուրասենյակ: Ես ասացի՝ չեմ ուզում վիճել, չեմ ուզում ձայնդ լսել: Ես միայն այդ երկու բառն եմ ասել: Ասաց՝ նպատակիդ հասա՞ր ու էդ պահին ատրճանակը վրաս պահեց»:

Ամեն ինչ տեղի է ունեցել հարազատների աչքի առջեւ: Տուժողի մոր խոսքով, ինքը խլել է ատրճանակը. «Աղջիկս մյուս վեշը տեղափոխելիս, ինքը վազեց մյուս սենյակից վերցրեց որսորդական հրացանը ու հետեւ մասից կրակեց ու փախավ»:

Ոստիկանները Վարդան Եսայանի անձնագրում եղբոր աղջկան ուղղված նամակ էին գտել, որտեղ գրել էր, որ «եթե մայրդ այդպես շարունակի, մի օր սպանելու եմ նրան, ես էլ ինքնասպան լինեմ»:

Ի վերջո, օգոստոսի 22-ին ոստիկանները Վարդան Եսայանի դին հայտնաբերել են անտառում՝ հրազենային վնասվածքով: Նախնական տվյալներով նա ինքնասպան է եղել:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ
Վարույթի շրջանակներում ձեռնարկվում են համապատասխան միջոցներ՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և միջադեպի մասնակիցների արարքներին իրավական գնահատական տալու ուղղությամբ...
Խոշոր հրդեհ՝ Երևանում․ կրակը մարելուց հետո սենյակներից մեկում կնոջ դի է հայտնաբերվել
Մայիսի 7-ին խոշոր ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:50-ի…
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Ամենաշատ