Օգոստոսի 30-ին, ժամը 15-ի սահմաններում, քարով բեռնված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 93-րդ կմ-ին կատարել է անկանոն հետընթաց, դուրս է եկել երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի երկաթյա սյանը և գլխիվայր շրջվել:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: