Օգոստոսի 30-ին, ժամը 22.10-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ծիծեռնակաբերդի խճուղու թիվ 3 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38 և 20 տարեկան քաղաքացուհիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Օգոստոսի 30-ին, ժամը 18-ի սահմաններում, «Ինֆինիտի G 35» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Կապանի Մ. Ստեփանյան և Ազատամարտիկների փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 59-ամյա քաղաքացուհու և իր ավտոմեքենայով նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: