News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Բելգիայի հատուկ ծառայությունների կազմած՝ ահաբեկչական գործունեություն ծավալած անձանց ցուցակում Ռուսաստանի 29 քաղաքացի կա: Այս մասին հայտնում է DW-ն՝ վկայակոչելով Knack պարբերականը:

Ռուսաստանցիներից չորսը նաեւ Բելգիայի քաղաքացիություն ունեն: Բելգիայի հատուկ ծառայությունների տեսադաշտում հայտնված ՌԴ քաղաքացիների մեծ մասը Հյուսիսային Կովկասից են, հիմնականում՝ Չեչնիայից: Ինչպես հայտնել է Սպառնալիքների վերլուծության համակարգման բելգիական կենտրոնի ներկայացուցիչ Պաուլ վան Թիգհելթը, նրանք կապված են «Կովկասյան էմիրություններ» ահաբեկչական կազմակերպության հետ: Բելգիայում նրանք իսլամի քարոզչությամբ են զբաղվել, իսկ որոշ դեպքերում՝ ծայրահեղականներին ֆինանսապես օժանդակելով:

Ցուցակի ՌԴ անձնագրերով 11 անձինք այժմ գտնվում են Սիրիայում եւ Իրաքում, եւս 13-ը Բելգիա են վերադարձել: Ահաբեկիչներից մեկին հաջողվել է բռնել ճանապարհին, եւս չորսը երկրից հեռացել են:

Բելգիայի հատուկ ծառայությունների ցանկում ընդհանուր 614 մարդ է ներառված: Նրանց մեջ, ՌԴ քաղաքացիներից բացի, կան Բելգիայի, Ֆրանսիայի, Մարոկկոյի, Ալժիրի, Նիդերլանդների, Իտալիայի, Սիրիայի, Թունիսի եւ Մակեդոնիայի քաղաքացիներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ