News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի Սանկտ Գալլեն փոքր քաղաքը ցնցել է արտառոց հարձակումը: Դիմակավորված անհայտ անձը «Ահաբեկչությո՛ւն» բացականչությամբ ներխուժել է վարսավիրանոց՝ վախեցնելով անձնակազմին: Այնուհետեւ նա մոտեցել է ցուցափեղկին, պոկել վարագույրը եւ հափշտակել վիթխարի ստվարաթղթե Չուբակային: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով St Gallen Tagblatt-ը:

«Աստղային պատերազմների» հանրահայտ հերոսը, որն ամբողջ հասակով պատրաստված էր ստվարաթղթից, ուշադրություն գրավելու համար տեղադրված էր ցուցափեղկի հետեւում. վարսավիրանոցում այդպիսի երկու նմուշ կար: Դրանցից մեկի հափշտակությունից հետո վարսավիրանոցի աշխատակիցները հատակին տարօրինակ «կողոպտիչի» գրությունն են հայտնաբերել, որով նա հայտնում էր, թե «պարտավոր էր ազատել այդ բրրդոտ էակին», քանի որ Չուբբաքան «տառապում էր սթոքհոլմյան ախտանիշով»:

Տարօրինակ տղամարդու եւ հափշտակված Չուբբաքայի հետագա ճակատագիրն անհայտ է: Ահաբեկչության վերաբերյալ բղավոցից ահաբեկված վարսավիրանոցի աշխատակիցները միջադեպից հետո ոստիկանություն են ահազանգել: Իրավապահները սկզբում չեն հավատացել ականատեսներին: Ի վերջո, վարսավիրանոցի աշխատակիցները միջադեպը զվարճալի համարելով՝ պաշտոնական բողոք չեն ներկայացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ