Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցում քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը:
ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում քննարկվել են արտաքին քաղաքական փոխգործակցության հարցեր, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ կապված իրավիճակը:
Լավրովը հայ գործընկերոջը շնորհավորել է Բարեկամության ռուսական շքանշանով պարգեւատրվելու առիթով: