News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀԿ-ն չի բացառում Ընտրական օրենսգրքում նոր փոփոխությունների հնարավորությունները։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 31-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նա նշել է, թե ԳՄ նիստում քննարկել են ՏԻՄ առաջիկա ընտրությունները, խնդիրները, նաեւ Ընտրական օրենսգրքի հետ կապված իրավիճակը։ «ԿԸՀ նիստի արդյունքում այլեւս այն փոփոխությունները, որ ընդունել էինք կոնսենսուսի պարագայում, այլեւս չեն գործում։ Բայց դա չի նշանակում, որ նոր փոփոխությունները հնարավոր չեն։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ՀՀԿ-ն անելու է հնարավորը, որ վստահության մեխանիզմները ներդրվեն, որպեսզի ընտրական պրոցեսների եւ արդյունքների վերաբերյալ հանրության վստահությունն ավելանա։ Չենք բացառում լրացուցիչ մեխանիզմների ներդրում, չեմ բացառում միգուցե ցուցակների հրապարակումը, ընտրակեղծիքների համար պատժաչափերի խստացումը»,- ասել է նա։

Շարմազանովը վստահեցնում է, թե իրենք ունեն քաղաքական կամք, անելու են հնարավորը, որ լինեն մեխանիզմներ, որոնք գործնականում կբացառեն ցանկացած ընտրակեղծիքների բացառում։ «Եթե պետք լինեն փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, մենք կգնանք դրան»։

Պատասխանելով ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի շանսերի մասին հարցին, նա ասել է. «Ի տարբերություն որոշ ընդդիմադիր ուժերի, մենք չենք խոսում շանսերից։ Ընդդիմության դաշտում ոչ թե հանրապետականի դեմ են պայքարում, այլ իրար նկատմամբ ենք քննադատական խոսքեր ասում, փորձում են ընդդիմության միակի դափնին շահել։

Եթե իշխանության դաշտում ամեն ինչ պարզ է, ընդդիմադիր դաշտում կան բազմաթիվ հին ու նոր կուսակցություններ, որոնք ցանկանում են ընդդիմադիր ընտրազանգվածի ձայներին տիրանալ։ Այնպես չէ, որ ուրախանում ենք, բայց դա քաղաքական գործընթաց է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ