News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի փոխնախագահ Միշել Տեմերը երդում է տվել որպես նախագահ. նա երկիրը կղեկավարի մինչեւ 2018 թվականի վերջը: Տեմերը պաշտոնը ստանձնել է նախագահ Դիլմա Ռուսեֆի իմփիչմենթից հետո:

Ռուսեֆի պաշտոնանկության օգտին քվեարկել է 61 սենատոր, դեմ է արտահայտվել 20-ը:

Դիլմա Ռուսեֆին մեղադրում են դաշնային բյուջեի հարցում մեքենայությունների մեջ՝ երկրի տնտեսական խնդիրները քողարկելու համար: Ռուսեֆը չի ընդունում մեղադրանքները եւ Սենատի որոշումը «խորհրդարանական հեղաշրջում» է որակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ