News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Վենետիկում մեկնարկել է աշխարհում ամենահին կինոփառատոնը: Մինեմատոգրաֆիական արվեստի միջազգային ցուցահանդեսը, ինչպես անվանում են կինոդիտումը, 73-րդ անգամ տեղի է ունենում Վենետիկի Լիդո կղզու Կինոյի պալատում:

Կինոփառատոնը բացվել է պատվավոր «Սուրբ Մարկոսի ոսկե առյուծի» հանձնման արարողությամբ, որը տրվում է կինեմատոգրաֆիայում ունեցած ներդրման համար: Այս տարի արձանիկը բաժին է հասել լեհ ռեժիսոր Եժի Սկոլիմովսկիին:

Այս տարի փառատոնի տնօրինությունը եւ Վենետիկի բիենալեն որոշել են երկուական պատվավոր պարգեւներ հանձնել: Երկրորդ «Ոսկե առյուծը» բաժին է հասել ֆրանսիացի դերասան Ժոն Պոլ Բելմոնդոյին, որի պարգեւատրումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին:

Հիմնական մրցութային ծրագիրը բաղկացած է 20 ֆիլմից:

Փառատոնի բացման ֆիլմը եղել է ամերիկացի ռեժիսոր Դեմեն Շազելի La La Land մյուզիքլը:

Վենետիկյան փառատոնի հաղթողների անունները կհայտարարվեն սեպտեմբերի 10-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ