News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը հայտնել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի մահվան մասին, չնայած երկրի իշխանությունների կողմից պաշտոնական հաղորդագրության բացակայությանը: Այդ մասին, հայտնում է   BBC-ն, Յիլդիրիմը հայտնել է տեղի հեռուստատեսությամբ ելույթ ունենալիս: 

Աղբյուրի համաձայն, ուզբեկական Սամարղանդ քաղաքի օդանավակայանը սեպտեմբերի   3-ին փակ կլինի բոլոր ինքնաթիռների համար, բացի նրանցից, որոնք թռիչքի կամ վայրէջքի հատուկ թույլտվություն կստանան:   Այդ մասին տեղեկությունը հայտնվել է օդաչուների տեղեկացման միջազգային   NOTAM համակարգում:

Ուզբեկստանի կառավարությունը ուրբաթ առավոտյան հաղորդել է, որ Քարիմովը կրիտիկական վիճակում է: Հաղորդագրության համաձայն, որը միաժամանակ ընթերցել  են պետական ալիքների հաղորդավարները, վերջին օրերին Քարիմովի առողջական վիճակը կտրուկ վատացել էր: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ