News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վարչապետին առընթեր ստեղծված հակակոռուպցիոն հանձնաժողովն արդյունավետ չի կարող լինել, պետք է դնել անկախ մարմնի ստեղծման հարցը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

«Մասնագիտացված կառույց ստեղծելու մեջ է խնդիրը, որի գործունեությունը ուղղված է լինելու հակակոռուպցիոն քաղաքականության տարբեր բաղադրիչներում որոշակի գործունեության։ Հակակոռուպցիոն քաղաքականության երեք քայլերն են՝ կանխարգելումը, դետեկտումը, եւ հանրության մեջ կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության սերմանումը։ Մարմինը պետք է վերցնի երեք բաղադրիչներով պայքարը կոռուպցիայի դեմ»,- ասաց Վարուժան Հոկտանյանը։

Նա նշեց, որ ամառային ամիսները հակակոռուպցիոն  պայքարի ակտիվությամբ աչքի չեն ընկել։ Հոկտանյանի խոսքով՝ հնարավոր է Հայաստանում մտցվի իրական սեփականատերերի հայտնաբերման ինստիտուտը։

«Մենք անընդհատ խոսում ենք, որ այսինչ ընկերությունը պատկանում է այսինչ նախարարին կամ պատգամավորին։ Ընկերությունները ֆորմալ իրենց չեն պատկանում։ Այս խնդիրը վեր է հանվել եւ առաջարկվել են իրավական մեխանիզմներ»,- ասաց նա։

Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ իրական սեփականատերերին բացահայտելու համար ընդամենը քաղաքական կամք է պետք։

«Երբ մի երկրում ընտրությունների ինստիտուտը չի գործում, երբ ընտրությունների միջոցով իշխանափոխություն չի լինում, ապա պետք է դրսեւորել քաղաքական կամք, իշխանություններն ասեն, որ այսպես շարունակել  չի կարելի, որոշեն, որ պետք է նվազեցվի կոռուպցիան, արվեն նաեւ քայլեր, որոնք կվնասեն իրենց անձնական շահերին»,- ասաց նա՝ նշելով, որ նմանօրինակ դեպքեր եղել են աշխարհում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ