News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նախագահությամբ Ստեփանակերտում իր աշխատանքը սկսել է  Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Ժողովի բացմանը ԳՀԽ հոգեւորական եւ աշխարհական անդամներին հայրապետական իր օրհնությունն ու պատգամն է բերել Նորին Սրբությունը՝ մասնավոր իր գնահատանքը փոխանցելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին եւ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանին Արցախի 25-ամյակի տոնախմբման այս օրերին ԳՀԽ ժողովն Լեռնային Ղարաբաղում անցկացնելու հրավերի համար։ Նորին Սրբությունը կարեւորել է ԳՀԽ ժողովների պարբերակ ն գումարումը հայոց տարբեր թեմերում, ինչը խանդավառություն եւ հոգեւոր կյանքի զորացման մեծ խթան է համայնքների համար։

«Արցախ աշխարհ այս այցը ուխտագնացություն է մեզ համար․ մի հող, ուր ամփոփված են մեր նախնյաց հիշատակները, որտեղ գտնվում են բազում սրբավայրեր։ Եկել ենք մեր խոնարհումը բերելու, ծնրադրելու նվիրական այդ սրբավայրերում եւ մեր աղոթքն առ Աստված բարձրացնելու Արցախի ապահովության եւ արցախահայության բարօր կյանքի համար», - ասել է Գարեգին Բ Հայրապետը՝ ընդգծելով, որ Հայոց Եկեղեցին իր աշխարհասփյուռ թեմերով ու համայնքներով միշտ եղել եւ մնում է արցախահայության կողքին, աջակից եւ զորակից Արցախին՝ իր արդար իրավունքների պաշտպանության գործում։

Այս կապակցությամբ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ այցի առիթով Ս․ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսության թեմերի անունից Մայր Աթոռը վերստին հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար գումար է փոխանցում Արցախին` արցախահայության կարիքների համար։

Հայոց Հայրապետն աղոթքով մաղթել է, որ Աստված Իր Ս․ Աջի հովանու ներքո խաղաղության մեջ պահի Արցախ աշխարհը եւ բարօր ու անվրդով կյանք պարգեւի նրա քաջարի ժողովրդին։

Անդրադառնալով ժողովի օրակարգին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշել է, որ քննարկվելիք խնդիրները մեծ կարեւորություն ունեն Հայոց Եկեղեցու ժողովական կառույցների գործունեության կանոնակարգման, Եկեղեցու առաքելության արդյունավետ կազմակերպման եւ առաջընթացի համար։ Այս առիթով Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել ԳՀԽ անդամներին իրենց նվիրումի եւ հանձնառության համար՝ արդյունավետ աշխատանք մաղթելով ԳՀԽ ժողովին։

Մինչ օրակարգի հարցերի քննությունը ժողովականներն աղոթք են բարձրացրել Գերագույն հոգեւոր խորհրդի վաղամեռիկ անդամ տիար Ալբերտո Ճերեճյանի (Արգենտինա) հոգու հանգստության համար։

Եռօրյա ժողովի ընթացքում կքննարկվեն Ազգային-եկեղեցական ժողովի, Գերագույն հոգեւոր խորհրդի կանոնադրությունների մշակման, Եկեղեցական-ներկայացուցչական ժողովի կանոնադրության լրամշակման ընթացքին վերաբերող հարցեր, կներկայացվեն զեկույցներ եկեղեցական կառույցների եւ թեմերի գործունեության առնչությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՔՊ-ն «հիբրիդային պատերազմ» է սկսել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ. Ռուբեն Մելիքյան
Քիչ է ասելը՝ «Ես մեր եկեղեցու կողքին եմ»։ Անգամ քիչ է գործեր կատարելը՝ ի պաշտպանություն մեր եկեղեցու։ Նախ, պետք է հասկանալ  իրավիճակը...
Հոգեւորականությունն այս պահին օգտագործվում է որոշ քաղաքական ուժերի կողմից, որոնք առաջ են մղում Սրբազաններին. Տիգրանյան
Հոգեւորականների մի մասը, չեմ ասի բոլորը, վաղուց արդեն շատ քաղաքականացված են իրենց ելույթներում եւ դուրս են եկել իրենց հոգեւոր հավատի ծառայությունից…
Մասիսում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկոսի անվամբ
Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով…
Կիրանցում են Արագածոտնի և Մասյացոտնի թեմերի առաջնորդները (տեսանյութ)
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել...
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Ամենաշատ