News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Առաջիկայում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանին օրինագիծ է ներկայացնելու Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, որը նախատեսելու է պատժաչափի խստացում ընտրությունների ժամանակ իրականացված հանցագործությունների համար: Այդ մասին հոկտեմբերի 14-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա ընդգծել է, որ ԲՀԿ-ն 2012 թվականի ընտրություններին հատուկ ուշադրություն է դարձնելու դրանց ազատ եւ արդար անցկացմանը: «Մենք ուշադիր հետեւելու ենք դրան եւ հետեւողական կլինենք, որ ողջ խստությամբ պատժվեն ոչ միայն մանր իրավախախտները, այլեւ կազմակերպիչները»- սպառնացել է Զոհրաբյանը:

Իր հերթին պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Դավիթ Հարությունյանը նշել է, որ նոր ընտրական օրինագծով պահպանվում է 90 համամասնական եւ 41 մեծամասնական համամասնությունը: Նա ասել է, թե պահպանվելու է ընտրական հանձնաժողովների կազմավորման կուսակցական սկզբունքը, թեեւ քննարկվել է նաեւ արհեստավարժ հանձնաժողովներ ունենալու հարցը:

Նշենք, սակայն, որ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տալիս, որ ընտրությունները կեղծվում են համակարգված եւ իշխանությունների կողմից կազմակերպված, իսկ ընտրակեղծարարներն էլ չեն պատժվում անգամ գործող պատժաչափերով: Այդ տեսանկյունից, բոլորովին կարեւոր չէ, ընտրակեղծիքների համար նախատեսված պատժի չափը, քանի որ ընտրակեղծարարները, միեւնույն է, չեն պատժվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գործող վարչախումբը միացրեց իր ռեպրեսիվ մեքենան և սկսեց բռնաճնշումները շարժման մասնակիցների նկատմամբ. Չալաբյան
Այսուհետև մեր պայքարը նաև նրանց ազատության համար է, ինչպես և բոլոր քաղբանտարկյալների նկատմամբ արդարության վերականգման...
Ինչպես է դատական իշխանությունը կազմակերպում քաղաքական հետապնդումները. Արսեն Բաբայանը «թարմ օրինակ» է բերել
Ով տեղյակ չի՝ ասեմ. Այս 6 դատավորներն առավելապես չեն կատարում իշխանության քաղաքական...
«Հրապարակ». Ե՞րբ կհասնի շարժումն Ազգային ժողով
ՔՊ-ում տեղեկություններ ունեն, որ Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, ավարտելով տարբեր...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Սերժ Սարգսյանն ու Բագրատ Սրբազանը. մանրամասներ
Բագրատ սրբազանը խոսել է շարժման հետագա մարտավարության վերաբերյալ իր պատկերացումների մասին, ասել...
«Հրապարակ». ՄԻՊ գրասենյակը «էթիկա» է գնել
Տուփում առկա է 72 խաղաքարտ, որտեղ պատկերված են վարվեցողության կանոնների ճիշտ եւ սխալ...
«Հրապարակ». Արարատ Միրզոյանը հավակնում է Նիկոլից ավելի Նիկոլ լինել
Գուցե Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն այդպես էլ չի հաղթահարում 2020 թ. նոյեմբերի 9-ի...
Ամենաշատ