News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականն ունի երկու պատճառ՝ «Սասնա ծռեր» եւ տնտեսական խնդիրներ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու հենց այս փուլում հրաժարական տվեց Աբրահամյանը եւ արդյոք դա կապ ուներ «Սասնա ծռերի» հետ:

«Վարչապետն էլ է իր խոսքում այդ մասին ակնարկել: Երկու խնդիր կա. տնտեսական, որն արձանագրեց Վիճակագրական ծառայությունը, այն է՝ տնտեսական անկում է եղել, սրան հետեւում է սոցիալական դժգոհությունը: Երկրորդ, այդ դժգոհությունը քաղաքական արտահայտություն է ստանում «Սասնա ծռերի» տեսքով»,- ասաց Կարեն Քոչարյանը:

Դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» խումբը նախագահի հրաժարական էր պահանջում, քաղտեխնոլոգը նշեց, որ իշխող «Հանրապետական» կուսակցությունն է որոշում Կառավարության ղեկավարին եւ անդամներին, իսկ վարչապետը բոլոր ժամանակներում էլ ամենախոշոր քավության նոխազն է:

«Առաջին հերթին իշխանությունների շահերից է բխում քաղաքական կամքը, հակառակ պարագայում «Սասնա ծռերն» այս կամ այն կերպ կարող են կրկնվել ոչ ՊՊԾ-ում, այլեւ ԿԿԾ-ում կամ ինչ որ Ծ-ում: Այս փուլում հենց իշխանությունների շահերից է բխում սոցիալապես անպաշտպան խավին ինչ-որ առումով շահել, փափկացնել վիճակը»:

Նշենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել: Նա պաշտոնավարում էր 2014թ. գարնանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բագրատ Սրբազանի գլխավորած երթը շարունակվում է Երեւանում (ուղիղ)
Այսօր առավոտից Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կոչով Երեւանում...
Երևանում մեկնարկում է ՎԶԵԲ 33-րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը
ՀՀ ֆինանսերի նախարարությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ համաժողովում լայն...
Բագրատ Սրբազանի գլխավորությամբ երթ է սկսվել Երեւանի կենտրոնում
Ակցիա իրականացնող քաղաքացիները կարճ ժամանակով արգելափակել են Աբովյան, Տերյան, Հրաչյա Քոչար...
Ոստիկանական մեքենայի վարորդը դիտմամբ վարեց լրագրողի վրա եւ քիչ էր մնում վրաերթի ենթարկի
Հրապարակում կարմիրբերետավորների մեծ ուժեր են կենտրոնացած...
Կարմիրբերետավորները Երեւանի կենտրոնում բերման են ենթարկում իրազեկման երթի մասնակիցներին
Այստեղ են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Մանուկյանը, Արթուր Խաչատրյանը, Մհեր...
«Ժողովուրդ».Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է.Սուտ 206
Իհարկե, այս խոստումներից եւ ոչ մեկը չի կատարվել․ ընտրական հանցագործությունները հետաքննող հատուկ...
Ամենաշատ