News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահի՝ Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնի վատ ինքնազգացողությունը, որի պատճառով նա ստիպված էր լքել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը, կանդրադառնա նրա նախընտրական արշավի վրա, գրում է The Washington Post–ը։

Թերթը նշում է, որ այդ միջադեպը տեղի է ունեցել Քլինթոնի քարոզարշավի համար շատ անհարմար պահի, եւ նրա առողջության հարցը դարձրել է առաջիկա օրերի նախագահական ընտրարշավի հիմնական թեման։ Միջադեպից հետո նախկին պետքարտուղարն այլեւս չի կարող կատակով պատասխանել իր առողջության մասին հարցերին։

Թերթը նշում է, որ Քլինթոնի մամուլի ծառայությունը սխալ է թույլ տվել՝ հայտարարելով, թե նախագահի թեկնածուն իրեն վատ է զգացել շոգի պատճառով։ Բացի այդ, քաղաքական գործչին մշտապես ուղեկցող լրագրողներին թույլ չեն տվել հետեւել նրան։

Կիրակնօրյա միջադեպից հետո Քլինթոնի առողջության մասին նրա թիմի վստահեցումներն արդեն բավարար չեն լինի։ Առողջ դատող մարդիկ կարող են հարցեր տալ նրա առողջական վիճակի մասին, ասված է հոդվածում։

Ավելի վաղ Քլինթոնի անձնական բժիշկը նրա մոտ թոքաբորբ էր ախտորոշել այն բանից հետո, երբ Քլինթոնն անսպասելի լքել էր 2001–ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության զոհերի հիշատակի միջոցառումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ