News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

1996 թվականին հայտնաբերվել է, որ Ալեքսանդր Պուշկինի նախահայրերից մեկը ծնվել է Լոգոնե-Բիրնիում (Քամերուն): Այդ գյուղը, որը տառապում է ջրհեղեղներից, էթնիկական հակամարտություններից եւ «Բոկո Հարամ»-ի հարձակումներից, ցանկացել է օգտվել պատմության ընձեռած այս շրջադարձից, Le Monde-ում հայտնում են Ջոն Թիլուենը եւ Սերժ Միշելը:

1996-ին բենինցի ռուսախոս գիտնական Դյոդոնե Հնամանքուն, որը սովորել է Մոսկվայի Ժողովուրդների բարեկամության համալսարանում, հրապարակել է Աբրահամ Հանիբալի կենսագրությունը, որում նշված է, որ Պուշկինի նախապապը ծնվել է ոչ թե Աբիսինիայում, ինչպես ընդունված է համարել, այլ կամերունյան այս գյուղում:

«Հնամանքուն իր գրքում նշել է, որ Հանիբալը կամերունյան կոտոկո ցեղի արքայազն է, որը ծնվել է 1696 թվականին եւ 7 տարեկանում գետում լողալիս առեւանգվել է Լիբանանի հարավից եկած ստրկավաճառների կողմից, որոնք նրան տարել են Տրիպոլիի ծովափ եւ վաճառել են օսմանցիներին», նշված է հոդվածում:

«Փոքրիկ գերին զարմացրել է իր պահվածքի ազնվականությամբ եւ հայտնվել է թուրք սուլթանի պալատում, որը նրան նվիրել է Ռուսաստանի ցարին: Պետրոս Մեծը նրան որդեգրել է եւ Ֆրանսիա է ուղարկել զինվորական գործ սովորելու», հայտնում են հոդվածի հեղինակները:

«Բենինցի գիտնականի բացահայտումը փոթորիկ է բարձրացրել Հանիբալի եթովպիական ծագման կողմնակիցների շրջանում, որը հաճախ որոշակի ռասիզմի հետեւանք էր: Աբիսինիան, ինչպես ուղղափառ Ռուսաստանը, կայսրություն էր, եւ այն երբեք չեն գաղութացրել: Սակայն կամերունյան վարկածին աջակցել է նաեւ  ֆրանսիացի լեզվաբան, Ֆրանսիայի Գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի ավագ գիտաշխատող Անրի Թուրնյեն: Նա երկար ժամանակ այս տեսությանը թերահավատությամբ էր վերաբերվում, բայց այժմ համոզված է. «Լատինատառ FVMMO գրառումը, որը գտնվել է ռուսաստանցի Հանիբալի զինանշանի վրա, կոտոկոյի լեզվով նշանակում է. «Եկեք պայքարենք», նշում են հեղինակները:

Պուշկինյան խաղաթուղթը չի հաջողվել խաղարկել ոչ ջանքերի պակասի հետեւանքով, պնդում են հոդվածի հեղինակները: Տեղական իշխանությունները երազում էին Լոգոնե-Բիրնիի մասին ֆիլմ նկարահանել: Տեղի սուլթանը ռուսական պատվիրակության համար շքեղ ընդունելություն է կազմակերպել: 2000 թվականին Մոսկվա է մեկնել լրագրողների եւ պաշտոնյաների պատվիրակությունը: Սպասվում էր Ռուսաստանի դեսպանի այցելությունը Նջամենե, սակայն ժամանել է միայն մշակույթի քարտուղարը: Եվ այդ ամենից ոչ մի բան չի ստացվել:

«Գյուղի կենտրոնում Հանիբալի փոքրիկ թագարանը փակվել է: Երիտասարդներին պատմությունը չի հետաքրքրում: Նրանք ականջալուր են լինում միայն մուսուլման ճգնավորներին, որոնք նրանց բացատրում են, թե ինչ է նշանակում հարամ, եւ ով կհայտնվի դրախտում»,- բողոքում է սուլթանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ