News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Շարունակվում է «Ռոքն օգնում է  Հայաստանին» ծրագիրը, որի միջոցներն ուղղվելու են Գյումրիի երկրաշարժից ավերված թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Ծրագրի շրջանակներում Գերմանիայում թողարկվել է Smoke on the Water երգի ռեմիքսը, որն առաջին անգամ գրվել էր աշխարհահռչակ ռոքերների կողմից 1989-ին, եւ երգից ստացված միջոցներն ուղղվել էին երկրաշարժից տուժածների օգնության հիմնադրամին:

Ռեմիքսի վաճառքից ստացված եկամուտները եւս ուղղվելու են Գյումրիի երկրաշարժից ավերված թիվ 6 երաժշտական դպրոցի վերականգնմանը:

Ծրագրի շրջանակներում ռոքի լեգենդներ Յան Գիլանն ու Թոմի Այոմին գրել են նոր երգ՝ Out of my mind-ը:

Ծրագրի շրջանակներում հայաստանում արդեն հավաքվել է 75 հազար դոլար. 45 հազար դոլար տրամադրել են ռոքի աստղերը, 30 հազար դոլար էլ Հայաստանի կառավարությունը: Դպրոցի վերականգնման համար պահանջվելու է 250 հազար դոլար: Դպրոցի նոր շենքի նախագիծը բարեգործական հիմունքներով նախագծել է սփյուռքահայ ճարտարապետ Ռաֆիկ Ասճյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ