News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի խնդրանքով մեկնաբանելով նախօրեին Ժնեւում ՄԱԿ գերագույն հանձնակատարի ելույթը:

«

Սեպտեմբերի 13-ին մեկնարկած Մարդու իրավունքների խորհրդի 33-րդ նստաշրջանի բացմանը մարդու իրավունքներին առնչվող համաշխարհային զարգացումների շուրջ զեկույցով հանդես է եկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների Բարձր հանձնակատար Զեիդ Ռաադ ալ Հուսեյնը, ով իր զեկույցում անդրադարձ է կատարել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Բարձր հանձնակատարը, մասնավորապես, անդրադարձել է ս.թ. ապրիլյան իրադարձություններին՝ նշելով, որ իր գրասենյակը հակամարտության իրավիճակում չի կարողացել մուտք ունենալ ԼՂ եւ ստուգել մարդու իրավունքների ոտնահարման դեպքերի մասին տեղեկատվությունը:

Հարկ է նշել, որ հայկական կողմը մի քանի անգամ, այդ թվում՝ ԱԳ նախարարի նամակով, Բարձր հանձնակատարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից ապրիլին սանձազերծած ռազմական գործողությունների արդյունքում տեղ գտած մարդու իրավունքների եւ միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումների վրա՝ կոչ անելով անաչառ գնահատականի արժանացնել զինվորական եւ քաղաքացիական անձանց նկատմամբ գործած անմարդկային դրսեւորումները:

Համոզված ենք, որ հասցեագրված համալիր գնահատականը հանդիսանալու է Ադրբեջանին նման գործողություններ ձեռնարկելուց զերծ պահող գործոններից մեկը:

Սեպտեմբերի 14-ին Բարձր հանձնակատարի զեկույցի շուրջ կայացած ընդհանուր քննարկումների ընթացքում Ժնեւում ՀՀ մշտական ներկայացուցչությունն իր ելույթում անդրադարձ է կատարել ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցում տեղ գտած դիտարկումներին՝ ափսոսանք հայտնելով, որ մինչ այժմ տեղի չի ունեցել ԲՀ գրասենյակի կողմից գնահատման առաքելություն Լեռնային Ղարաբաղ, եւ վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը լիովին աջակցելու եւ նպաստելու Մարդու իրավունքների Բարձր հանձնակատարի գրասենյակի այցին ԼՂ: Սակայն այցի իրականացման համար անհրաժեշտ է հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի համաձայնությունը, եւ ակնհայտ է, թե որն կողմն է առայսօր խոչընդոտում այդ գործընթացին»,- հայտարարել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը հայտարարել էր ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցության հարցում ԼՂՀ իշխանությունների պատրաստակամության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարյուր հազարավոր մարդկանց մահվան վտանգ կսպառնա, եթե Իսրայելը մտնի Ռաֆահ. ՄԱԿ
Նախօրեին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել է...
Պակիստանը ՄԱԿ-ին կոչ է անում վերանայել Պաղեստինի անդամակցության հայտը
Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​ջանքերը զգալի խթան կստանան, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկի Պաղեստինին համաշխարհային կազմակերպության կազմում ընդունելու օգտին...
ՄԱԿ-ը կարծում է, որ մինչև 2024-ի հուլիս Պաղեստինում աղքատության մակարդակը կարող է գերազանցել 60%-ը
Այսպես, ՄԱԶԾ-ն նշում է, որ մինչև հուլիս՝ հակամարտության սրման սկզբից ի վեր, մոտ 1,86 մլն պաղեստինցի կարող է...
Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին
Արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում գործադիր տնօրեն Մաքքեյնը շնորհավորեց մշտական ներկայացուցիչ Համբարձումյանին պաշտոնը ստանձնելու...
«Դեպի աշխարհ առանց խոչընդոտների». Միջազգային համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում հաշմանդամության սահմանման նոր մոդելը
Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է  «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական...
Աշխարհում 282 միլիոն մարդ մատնված է սովի. ՄԱԿ-ի զեկույց
Գազայի բնակչության մեկ երրորդը մատնված է բացարձակ սովի՝ սննդի հասանելիության իսպառ բացակայության, նշել են զեկույցի հեղինակները...
Ամենաշատ