News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 06
Տեսնել լրահոսը

Թուրքիայում մեծ աղմուկ է հանել  Facebook-ի թուրք օգտագործողների մոտ շրջանառության մեջ գտնվող  «Թուրքիայի զինված ուժերում  դաժանությունների կադրեր» անունով տեսանյութը, որտեղ մի քանի սպա կամ զինվոր, զորանոցում հերթով ծեծում եւ նվաստացնում են զինվորներին։

Թուրքական մամուլում այս աղմուկը բարձրացել է այն պատճառով, որ սկզբում մտածել են, թե այն տեղի է ունեցել Թուրքիայի բանակում։ Տեսանյութում մեկ ընդ մեջ հնչում են թուրքերեն բառեր։  Հետագայում ծագել է նաեւ վարկածը, որ տեսանյութը պատկերում է ադրբեջանական բանակում տիրող բարքերը, քանի որ տեսանյութում մահճակալներից մեկի վերեւում երեւում է ադրբեջանական դրոշն ու հայր եւ որդի Ալիեւիների նկարը։

Թուրքական որոշ լրատվամիջոցներ նշել են, որ սա քուրդ զինյալների հերթական սադրանքն է, որ նրանք շատ լավ իմանալով, որ դեպքը տեղի է ունեցել ադրբեջանական բանակում, տեսանյութը սոցիալական ցանցեր են գցել "Թուրքիայի զինված ուժերում  դաժանությունների կադրեր" վերտառությամբ, որպեսզի պատասխանատվությունը գցեն թուրքական բանակի վրա։

Հիշեցնենք, որ ադրբեջանական բանակում տեղի ունեցած այս տեսանյութը  անցյալ տարի է ի հայտ եկել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Գորիս» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու «թզբեհի» միջից կասկածելի զանգված է հայտնաբերվել
Հունիսի 4-ին՝ ժամը 16։50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական…
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ գործը կարճվեց. նա ընդունում է իր մեղքը
Նկատի ունենալով, որ ներքոնշյալ անձինք նախաքննության ընթացքում համագործակցել են քրեական հետապնդման մարմնի հետ, ամբողջությամբ ընդունել․․․
23-ամյա երիտասարդը թիկունքից դանակով հարվածել է պարեկին. նա կալանավորվել է
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 23–ամյա երիտասարդին ՀՀ քրեական...
Մասնակցելու եմ շարժմանը, որ Ձեր վերևում կախված զինանշանի վրա Արարատ լեռը կիսալուսին չդառնա. Գ.Համբարձումյանը՝ դատավորին
Ի դեպ, դատավոր Արմինե Մելիքսեթյանի որոշմամբ, «Արմավիր» ՔԿՀ-ում  պահվող...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 114 դեպք. Գրանցվել է 9 ավտովթար. վիրավորվել է 12 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի…
ԱԳՆ-ի դիմաց ակցիայի ընթացքում խուլիգանության գործով 3 անձ կալանավորվել է, 1-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր` մայիսի 31-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում մի խումբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ