News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի առթիվ սեպտեմբերի 21-ին կայանալիք ռազմական շքերթի փորձերի անցկացման համար Երեւանի մի շարք փողոցների փակ լինելու պատճառով քաղաքում երթեւեկությունը կաթվածահար է եղել:

Խցանված են Ազատության պողոտան, Սարալանջի փողոցը, Տիգրան Մեծի պողոտան, Խանջյան փողոցը, Հանրապետության հրապարակ տանող փողոցները, Արցախի պողոտան, Բագրատունյաց, Գարեգին Նժդեհի փողոցները, Իսակովի պողոտան, Սեբաստիա փողոցը:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնեցին, որ խցանումները վերացնելու ուղղությամբ կատարվում են համապատասխան միջոցառումները: 

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ փորձերի անցկացման ընթացքում ժամանակավորապես դադարեցվելու է տրանսպորտային երթեւեկությունը մայրաքաղաքի ներքոհիշյալ հատվածներում.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-ին՝

-  ժ. 13։30-15։00 – Աճառյան փողոց, Մյասնիկյան պողոտա, Հերացու, Կորյունի փողոցներ, Մեսրոպ Մաշտոցի պողոտա՝ Կորյունի փողոցից մինչեւ Ֆրանսիայի հրապարակն ընկած ճանապարհահատվածը, Մարշալ Բաղրամյանի պողոտա՝ Ֆրանսիայի հրապարակից մինչեւ Մոսկովյան փողոցներն ընկած ճանապարհահատվածը, Մոսկովյան փողոցը՝ Մարշալ Բաղրամյան պողոտայի սկզբնամասից մինչեւ Սարյան փողոցը (Աճառյան փողոցից դեպի քաղաքի կենտրոն երթեւեկության ուղղությամբ),

- ժ. 13:00-22:00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, ինչպես նաեւ Մ.Խորենացու փողոցի՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայից Մ.Մկրտչյան փողոցն ընկած ճանապարհահատվածը։ Դադարեցվելու է նաեւ երթեւեկությունը Նալբանդյան եւ Աբովյան փողոցներում՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակ, ինչպես նաեւ Վարդանանց  փողոցի՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակ ընկած ճանապարհահատվածում,

- ժ. 14։00-16։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոցն ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, Տիգրան Մեծի պողոտան՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոս փողոցն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի փողոցը,

-   ժ. 15։00-20։00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը (երթեւեկությունը դեպի Գր. Լուսավորչի փողոցի ուղղությամբ), ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-ին՝

-  ժ. 05։00-16։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը, ինչպես նաեւ Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան եւ Նալբանդյան փողոցները՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում, ինչպես նաեւ Վարդանանց  փողոցը՝ Հանրապետության փողոցից Սախարովի հրապարակն ընկած ճանապարհահատվածում,

- ժ. 11։00-16։00 – Խանջյան փողոցի՝ Սայաթ–Նովայի պողոտայից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը, Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Ագաթանգեղոսի փողոցը։

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-ին՝

- ժ. 05։00-13։00 – Սարյան փողոցը՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածը, Ամիրյան փողոցը, Հանրապետության հրապարակը,

- ժ. 05։00-15։00 – Իտալիայի, Բեյրութի, Վ.Սարգսյան, Զաքիյան փողոցները, Աբովյան եւ Նալբանդյան փողոցների՝ Թումանյան փողոցից Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածը, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի՝ Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը,

- ժ. 10։00-13։00 – Տիգրան Մեծի պողոտայի՝ Քրիստափորի փողոցից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածը։

Զինտեխնիկայի անվտանգ տեղաշարժման անհրաժեշտությունից ելնելով՝ սեպտեմբերի 16, 18 եւ 21-ին խնդրում ենք տրանսպորտային միջոցներ չկայանել Սարյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչեւ Ամիրյան փողոց ընկած ճանապարհահատվածում, Ամիրյան փողոցում, Հանրապետության հրապարակում, ինչպես նաեւ Տիգրան Մեծի պողոտայի Հանրապետության հրապարակից Ագաթանգեղոսի փողոցն ընկած ճանապարհահատվածում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ