News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին ծեծվելուց առաջացած հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված 19-ամյա Արթուր Հակոբյանին տեղափոխել են «Նուբարաշենի» հոգեբուժարան, որից հետո հարազատների պահանջով նրան տեղափոխել են տուն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հորաքույրը՝ Ռիտա Հակոբյանը: Տիկին Ռիտան պատմեց, որ Արթուրի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա ընկել է ցնցումների մեջ, «Շտապօգնություն» են կանչել եւ Արթուր Հակոբյանին տեղափոխել են հոգեբուժարան.

«Տարել էինք, բայց ինչ-որ դեղեր էին սրսկում, ես չուզեցի, որ Արթուրը մնա այնտեղ, դրա համար էլ այժմ տուն ենք բերել: Նա լուրջ առողջական խնդիրներ ունի, անընդհատ ցնցումների մեջ է ընկնում»:

Ռիտա Հակոբյանը նշեց, որ Արթուրին լուրջ հետազոտություն եւ բուժում է հարկավոր, սակայն, չեն կարողանում՝ գումար չունենալու պատճառով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 10-ամիս առաջ բանակ զորակոչված եւ նոյեմբերի 6-ին հոգեկան խնդիրներով Երեւանի կայազորային հոսպիտալ տեղափոխված, Երեւանի 19-ամյա բնակիչ Արթուր Հակոբյանի հարազատները պնդում են, որ զինծառայողին բանակում ծեծել է գումարտակի հարբած հրամանատարը:

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործը, որը կարճվել է:

Արթուրին օգնել ցանկացողները կարող են զանգահարել Ռիտա Հակոբյանին՝ 093898783 հեռախոսահամարով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
Ապրիլի 26-ին, ժամը 01:15-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ