News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Քրդերեն լեզվով դասագրքեր տպագրելու եւ դպրոցներում քրդերենի դասաժամեր մտցնելու վերաբերյալ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության որոշումը խախտում է եզդիների իրավունքները, որպես ազգային փոքրամասնություն: Այս մասին ասված է մի խումբ եզդիների` ՀՀ նախագահին ուղղված նամակում:

Նամակի հեղինակները այսօր` հոկտեմբերի 15-ին հավաքվել են նախագահի նստավայրի մոտ: Նրանց խոսքով, ԿԳՆ այդ որոշումն, ուղղակի խանգարում է եզդիներին ստանալ նորմալ կրթություն: Բողոքողների թիվը 11 էր: Նրանք նաեւ պահանջում էին Սերժ Սարգսյանից, հնարավորություն տալ խորհրդարանում ունենալ իրենց ներկայացուցիչը:

«Հայաստանում մենք 60 հազար ենք եւ ուզում ենք, որպեսզի մեր իրավունքները պաշտպանեն գործով, ոչ թե` խոսքով»,- հայտարարել է եզդիներից մեկն ու հավելել, որ եթե իրենք դրական պատասխան չստանան, ապա ամբողջ երկրով բողոքի ակցիաներ կանցկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ