News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ռումինիայի Տիմիշոարա քաղաքն ընտրվել է Եվրոպայի 2021 թվականի մշակույթի մայրաքաղաք: Այս մասին Ռումինիայի Ազգային գրադարանում ուրբաթ կայացած մամուլի ասուլիսում հայտնել է ԵՄ փորձագետների միջազգային ժյուրիի նախագահ Սթիվ Գրինը:

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին տեղի է ունեցել այդ կոչման հավակնորդ քաղաքների եզրափակիչ ընտրությունը, որին մասնակցել են Բայա Մարեն, Բուխարեստը, Կլուժ Նապոկան եւ Տիմիշոարան:

«Կրատիվ Եվրոպա» ծրագրի համակարգող կոմիտեի ղեկավար Կարել Բարտակը հայտարարել է, որ Ծեր մայրցամաքում այս մրցակցությունը դարձել է մշակութային խոշորագույն իրադարձւթյուններից մեկը: Նրա խոսքով՝ «Ռումինիայում ընթացած մրցանակաբաշխությունը լարված էր, հավակնորդ չորս քաղաքների ծրագրերը՝ նորարարական, իսկ բոլոր չորս շնորհանդեսների լեյտմոտիվն էր եվրոպական բոլոր մշակույթների միջեւ կամրջի ստեղծման գաղափարը»:

«Այս մրցանակաբաշխության հիմքում միջմշակութային երկխոսությունն է, աշխարհի համար եվրոպական քաղաքների բաց լինելը»,- ընդգծել է Բարտակը:

Տիմիշոարայի քաղաքապետ Նիկոլաե Ռոբուն հայտնել է, որ 2021 թվականի միջոցառումների համար քաղաքային, մարզային եւ կենտրոնական, նաեւ Եվրահանձնաժողովի բյուջեներից տրամադրվելու է 48,5 մլն եվրո:

Բանատի (պատմական նահանգ է, որի վաչական կենտրոնն է Տիմիշոարան) Ֆիլհարմոնիայի տնօրեն Իոան Կորիոլան Գերբոնին հայտնել է, որ 2021 թվականին քաղաքում կանցկացվեն մշակութային 10-15 հազար միջոցառումներ՝ ցուցահանդեսներ, ներկայացումներ եւ համերգներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ