News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՀՆԱ-ում արդյունաբերության մասնաբաժինը կարելի է եւ պետք է կրկնապատկել եւ 35-40 տոկոսի հասցնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը՝ ներկայացնելով Հայաստանի անկախության 25-ամյակի առիթով իր դիտարկումները:

Անցած տարիներին արդյունաբերությանը բավարար ուշադրություն չի դարձվել: Երկիրը նոր արդյունաբերական հայեցակարգի կարիք ունի, նշել է նա: Այդ տարիների աչքաթող անելը հանգեցրել է նրան, որ հանրապետությունը բոլոր հնարավորությունները չի օգտագործել ոչ միայն արտահանման ոլորտում, այլեւ ներքին շուկայում: Վերջին 15 տարիներին Հայաստանն, ընդհանուր առմամբ, մոտ 41 մլրդ դոլարի ապրանք եւ ծառայություն է արտահանել: Այդ գումարի զգալի մասը կարող էր մնալ երկրում, հարկեր եւ զբաղվածություն ստեղծել, հավելել է նա:

«Այո, վերջին տարվա ընթացքում ներմուծումը կրճատվել է, սակայն գլխավորապես բնակչության գնողունակության անկման պատճառով, այլ ոչ թե տեղական արտադրությամբ փոխարինվելու շնորհիվ»,- ասել է Սաֆարյանը:

Պետությունը պետք է արդյունաբերողներին օգնի վերածնել խորհրդային կոոպերատիվ մատակարարումները եւ դրանք զարգացնի ԱՊՀ երկրների հետ, առաջին հերթին՝ Ռուսաստանի, նշել է Սաֆարյանը:

«Դա թույլ կտա ՀՆԱ-ում արդյունաբերության տեսակարար կշիռը ներկայիս 17-18 տոկոսից հասցնել մինչեւ անհրաժեշտ 35-40 տոկոսի»,- ամփոփել է տնտեսագետը:

2016-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության օրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ