News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան երեսուն հանրապետական սենատոր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմից պահանջում են ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Ռուսաստանի նկատմամբ Իրանի տարածքից գրոհայինների դիրքերին հասցված ավիահարվածների պատճառով, գրում է  The Washington Post-ը:

Հաղորդվում է, որ սենատորները մտադիր են ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիին նամակ ուղարկել` պահանջելով ապացույցներ ներկայացնել, որ իրանական ավիաբազան օգտագործելով` Ռուսաստանը չի խախտել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւը, որն արգելում է հարձակողական զենքի մատակարարումը, վաճառքը կամ փոխանցումը Իրանի տարածքում կամ Իրանի շահերի համար օգտագործվելու նպատակով: Նրանց կարծիքով, առանց ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հավանության, Ռուսաստանն իրավունք չուներ Համադան բազայից թռիչքներ իրականացնել:  

Եթե պարզվի, որ խախտումներ իրոք եղել են, ԱՄՆ-ի վարչակազմը պետք է միջոցներ ձեռք առնի` Ռուսաստանին ստիպելու, որ հետագայում չդիմի նման քայլերի, կարծում են նամակի հեղինակները, որոնց թվում Հանրապետական կուսակցության ամբողջ վերնախավն է: Նրանք հիշեցնում են, որ Սպիտակ տունը խոստացել է խիստ վերահսկողություն իրականացնել Թեհրանի հետ գործարքի պահանջների կատարման  նկատմամբ: 

«Մենք պետք է մեր ունեցած բոլոր գործիքները կիրառենք` թույլ չտալու Ռուսաստանի կողմից ավիահարվածների շարունակումը, որոնք ակնհայտորեն հակասում են մեր շահերին», — ասված է սենատորների նամակում:

Օգոստոսին իրանական Համադան օդանավակայանից ռուսաստանյան Սու-34-երը ավիահարվածներ էին հասցրել Սիրիայում ԻՊ-ի դիրքերին: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը չի խախտում ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերը` օգտագործելով Իրանում օդանավակայանը:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ