News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 22
Տեսնել լրահոսը

Սերժ Սարգսյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, մասնակցել է «Made in Armenia. Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի բացմանը:

Բացման խոսքում ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, մասնավորապես, նշել է.

«Այս ցուցահանդեսը հնարավորություն է տալիս Հայաստանի եւ Արցախի արտադրողներին, մեկտեղելով ջանքերը, ցուցադրել մեր տնտեսական հզորությունը: ՀՀ անկախության 25-ամյակին ընդառաջ, սա էլ տնտեսության զորահանդեսն է: Ցուցադրելով մեր արտադրողների կարողականությունը, մենք կարողանում ենքմի քանի հստակ ուղերձ հղել. Առաջինը՝ ինչպիսի արտաքին ու ներքին մարտահրավերներ են ձեւավորվում, մեր արտադրողները ի վիճակի են ստեղծելու, արարելու բարիքներ, միջազգային մրցունակությանը համապատասխան արտադրանք:

Երկրորդ ուղերձն ուղղված է մեզ՝ բոլորիս, ներառյալ սփյուռքին. Որակյան հայկական արտադրանքի ձեռքբերումն ու օգտագործումը հնարավորություն է տալիս հզորացնել մեր երկրի տնտեսությունը: Երրորդ ուղերձն ուղղված է թե օտարերկրյա, թե ներքին ներդրողներին: Ներդնելով ՀՀ տնտեսության մեջ, դուք կարողանում եք բազմապատկել ձեր ներդրումները, ձեր շահույթը»:

Նշենք, որ Երեւանի «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում «Արտադրված է Հայաստանում-2016» ցուցահանդեսը կտեւի միչեւ սեպտեմբերի 22-ը, որի հիմնական նպատակն է` ներկայացնել Հայաստանի արդյունաբերության առկա ներուժը, զարգացման հնարավորությունները եւ նպաստել նոր շուկաների բացահայտմանը:

Ավանդաբար անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին այս տարի Հայաստանից եւ Արցախից մասնակցում է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթեւ արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից: Ցուցահանդեսին մասնակցում են նաեւ գործարար պատվիրակություններ Հայաստանի տնտեսության համար հեռանկարային շուկաներ ներկայացնող երկրներից։

Հանրապետության նախագահը շրջել է տաղավարներով եւ հետաքրքրվել ցուցահանդեսում ներկայացված ընկերությունների արտադրանքով ու ծառայություններով, ընկերությունների ներկայացուցիչների հետ զրուցել նրանց խնդիրների եւ զարգացման ծրագրերի մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Աբու-Դաբիում քննարկել է ՀՀ - ԱՄԷ առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր
Մայիսի 21-ին ԱՄԷ Աբու Դաբի քաղաքում կայացել է Հայաստան-ԱՄԷ...
«Ժողովուրդ». Մարդկանց թշվառության մեջ են պահել եւ պահում են. Փաշինյանը խաբել է. Մաս 211
21․11․2018թ․ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր․ «Իմ խորին համոզմամբ՝ երկար տարիներ ՀՀ-ում խրախուսվել է...
Վանաձորում բացվել է «ՍԱՐԴ» խանութների ցանցի 11–րդ խանութ սրահը (ֆոտո)
ամանակի ընթացքում նախատեսվում է ցանցն ընդլայնել՝ ներգրավելով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքը...
«MONTAGE»-ը «Շինարարություն և ինտերիեր 2024»-ին ներկայացրավ շինանյութերի և տնային լուծումների առաջադեմ հավաքածուով
Այցելուները նաև հնարավորություն ունեցան ուսումնասիրելու «BIASI» ընկերության բարձր արտադրողականությամբ իտալական գազի կաթսաները...
Երևանի քաղաքապետարանը ՀԲ-ի հետ դիտարկում է կոշտ թափոնների կառավարման նախագիծ իրագործելու հնարավորությունը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Եվրոպայի և Կենտրոնական...
Տեղական բեռնափոխադրողները դու՞րս են մղվում շուկայից. ավելի քան 800 վարորդ կարող են զրկվել աշխատանքից
Եթե նախկինում դեպի Մոսկվա բեռնափոխադրման համար լոգիստիկ կազմակերպութկունները մեզ վճարում էին 3000-3500 ԱՄՆ դոլար, ապա հիմա 1200 դոլարով էլ չեն համաձայնում...
Ամենաշատ